Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նոր բան չկար

Նոր բան չկար
27.01.2017 | 01:33

Երեկ վերջապես տեղի ունեցավ ՀՀԿ-ի խորհրդի «աշխարհացունց» նիստը, որին նախորդել էր ԳՄ նիստը։ Ինչպես և ակնկալվում էր, ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղակալներ դարձան Մուշեղ Լալայանը, Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը։ Ի դեպ, վերջինս գլխավորելու է նաև ՀՀԿ-ի նորաստեղծ ավագների խորհուրդը։

ՀՀԿ Երևանի կառույցի նախագահ է ընտրվել Տարոն Մարգարյանը, կանանց խորհուրդը կրկին Հերմինե Նաղդալյանն է գլխավորելու։ ՀՀԿ խորհուրդն ունի նաև 35 նոր ներկայացուցիչ։
Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ընտրությունների օրը փոխելու հարցին, հայտարարեց, որ եթե բոլոր ուժերի համաձայնությունը լինի, ՀՀԿ-ն ևս պատրաստ է ընտրությունների օրը փոխելուն։ «Եթե բոլոր քաղաքական դերակատարները քաղաքական պայմանավորվածության գան, որ երեք, չորս, հինգ օրով հետաձգեն ընտրության օրը, ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը։ Նրա դիտարկմամբ` ՀՀԿ-ն կողմ է ընդդիմադիր դաշտում դաշինքների կազմավորվան գործընթացին. «Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում կուսակցությունների դերակատարումները շեշտակի բարձրանալու են, և տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում։ Սա դրական հանգամանք է»։
Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը պատրաստ չէ, քննարկումները շարունակվում են։ Նախընտրական շտաբի ղեկավարի անունը որոշվել է, բայց առայժմ հանրությանն իրազեկել այդ մասին ՀՀԿ-ն մտադիր չէ։


Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել խորհրդի նիստում և անդրադարձել նաև Գագիկ Ծառուկյանի ՀՀԿ «պրոյեկտ» լինելու խոսակցություններին։ «Ասում են` ՀՀԿ-ի պրոյեկտն է, կեղծ ընդդիմություն է, նման բան չկա։ Հավատացեք Աստծուն, ես ինչ ասում եմ` նախագահի ելույթից եմ մեջբերում»,- ընդգծեց ՀՀԿ մամուլի խոսնակը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից սպասվող արտահոսքին, Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է` դա անհեթեթություն է։ «ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կարող է մի քանի հոգի էլ դուրս գան, առաջին անգամ չէ»,- իր կողմից հավելել է Էդուարդ Շարմազանովը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ